ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ (ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ) 2025 -2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելություն: Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 22 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Գևորգյան Հոգևոր Ճեմարանում 2025-2026 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետևյալ առարկանների քննությամբ․

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ (Գրավոր)

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ(Բանավոր) 

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Բանավոր) 

Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ.

• Սուրբ Գրքի իմացություն, 

• Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ, 

• Եկեղեցական փորձառություն, 

• Ինքնաարտահայտվելու կարողություն, 

• Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն), 

• Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն): 

Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

-դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում), 

-միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը), 

-զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը), 

-երաշխավորագիր թեմակալ առաջնորդից, 

-բժշկական վավերացման տեղեկանք, 

-բնութագիր (դպրոցի տնօրենից), 

-տեղեկանք բնակավայրից, 

-մկրտության վկայական, 

-ինքնակենսագրություն, 

-անձնագրի պատճեն, 

-2 լուսանկար (3×4): 

Դիմումներն ընդունվում են ապրիլի 30-ից մինչև օգոստոսի 20-ը՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00: 

Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-322 էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com”