Կենսագրություն

Հայրական մշտական հոգածության ներքո պիտի պահենք ուսումնակրթական գործընթացների կազմակերպումը»

Աշոտ Գալստյան

բ.գ. դոցենտ, պրոֆեսոր Հայոց լեզվի և խոսքի մշակույթի դասախոս

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի դասախոս

Կրթություն

  • 1994-1997 թթ. – ասպիրանտուրա, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. Լեզվի ինստիտուտ
  • 1984-1991 թթ. – Մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Գիտական աստիճան

  • 2021 թ. – դոկտորական ատենախոսություն՝ «Արևելահայ գեղարվեստական վավերագրության լեզուն (19-րդ դ. 60-ական – 21-րդ դ. 10-ական թթ.)», Ժ.02.01 «Հայոց լեզու» մասնագիտությամբ
  • 2002 թ. – թեկնածուական ատենախոսություն՝ «Երկխոսությունը ժամանակակից հայերենում», Ժ.02.01 «Հայոց լեզու» մասնագիտությամբ

Կոչում

  • 2022 թ. – պրոֆեսոր
  • 2005 թ. – դոցենտ

Աշխատանքային գործունեություն

  • 2003 թ.-ից դասավանդում է Գևորգյան հոգևոր ճեմարանում և Վազգենյան հոգևոր դպրանոցում

Դասավանդվող առարկաներ

  • Հայոց լեզու
  • Գիտական գրավոր խոսք
  • Խոսքի մշակույթ և ոճագիտություն
  • Խոսք և հաղորդակցում

Գիտական և հոգևոր գործունեություն

  • 2025 թ. – ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտական խորհրդի անդամ
  • 2023 թ. – ՀՊՄՀ «Հայագիտական հանդես» ամսագրի գլխավոր խմբագիր
  • 2022 թ. – Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության անդամ
 

Ա. Գալստյանի գիտական ղեկավարությամբ չորս հայցորդներ դարձել են գիտությունների թեկնածուներ։
Դպրոցական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների համահեղինակ է։
Վերապատրաստումներ է իրականացրել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի դպրոցների ուսուցիչների համար։

Հեղինակ է 4 գրքի, համահեղինակ 10 գրքի, շուրջ 150 հոդվածի։


Հրապարակումներ

  • Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի լեզվաոճական շերտերը, Հոդվածների ժողովածու, Ե., 2025, էջ 22-33
  • Գեղարվեստական վավերագրության ժանրը, «Հայկազուններ» հանդես, Ե., 2025, հ. 8, էջ 54-57
  • Մայրենիի ուսուցման այլընտրանքային մոդելներ, Հայ բանասիրութեան հեռանկարներ, Երևան-Լոս Անջելես, 2025, էջ 194-201
  • Artistic Documentary in the Context of Cultural Dialogue and the Expression of a New Nature of Historical Self-knowledge, Культурно-историческая психология, Տ. 20, №4, Մ., 2024, էջ 52-59 (համահեղինակներ՝ Ս. Գևորգյան և ուրիշներ)
  • Պարույր Սևակ բնորդը հուշագրության մեջ, Միջազգային գիտաժողով, Ե., 2024, էջ 115-129
  • Գեղարվեստական վավերագրության ժանրը. լեզու և կառուցվածք, ՇՊՀ 90-ամյակին նվիրված գիտաժողով, Ե., 2024, էջ 64-74
  • Ռեալիզմի ազդեցությունը 19-րդ դարավերջի հուշագրության մեջ. լեզու և կառուցվածք, Միջազգային գիտաժողով, Ե., 2024, էջ 162-176
  • Ներսիսյան դպրոցը Պ. Պռոշյանի «Հուշիկներում». լեզու և կառուցվածք, Միջազգային գիտաժողով, Ե., 2024, էջ 185-191
  • Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի լեզվական հիմքերը, Հոդվածների ժողովածու, Ե., 2024, էջ 23-30
  • Երկխոսության կառուցվածքը և տեսակները, Բանբեր Երևանի համալսարանի, հ. 3, Ե., 2024, էջ 22-28
  • Պարույր Սևակի «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրության լեզվական հիմքերը, Հոդվածների ժողովածու, Ե., 2024, էջ 21-26
  • Համո Սահյանին նվիրված հուշագրության լեզվական հիմքերը, «Սյունյաց երկիր» եռամսյա պարբերական, հ. 130, 2024, էջ 61-63
  • Սիլվա Կապուտիկյանի «Չեմ կարող լռել» հրապարակախոսության լեզուն, «Լեզու և լեզվաբանություն», հ. 1, Ե., 2023, էջ 26-33 (համահեղինակ՝ Է. Մալխասյան)
  • Աշտարակ տեղանվան նկարագրության լեզվական հիմքերը գեղարվեստական խոսքում, «Լեզու և լեզվաբանություն», հ. 2, Ե., 2023, էջ 64-74
  • Մայրենի 5, Ուսուցանող և թեմատիկ գրավորների տետր-հարցարան, 2-րդ կիսամյակ, Ե., 2023, 56 էջ (համահեղինակ՝ Թ. Թովմասյան)
  • Հայ հասարակական-քաղաքական իրավիճակի արտացոլումը գեղարվեստական վավերագրության էջերում, Ե., 2023, էջ 12-25
  • ԿԱՊԿՈՒ սովորողների բանավոր խոսքի զարգացումը և տեղեկատվական տեխնոլոգիաները, Միջազգային գիտաժողով, Ե., 2023, էջ 471-476 (համահեղինակ՝ Հ. Գալստյան)
  • Մայրենի 5, Ուսուցանող և թեմատիկ գրավորների տետր-հարցարան, 1-ին կիսամյակ, Ե., 2023, 56 էջ (համահեղինակ՝ Թ. Թովմասյան)
  • Ղազար Փարպեցու լեզվական առանձնահատկությունները նրա պատմության երկու հատվածներում, Հոդվածների ժողովածու, Ե., 2023, էջ 21-28
  • Մայրենի 5, 5-րդ դասարանի դասագիրք, Ե., 2023, 176 էջ (համահեղինակ՝ Թ. Թովմասյան)
  • Ս. Ներսես Շնորհալու հանելուկների լեզուն, Հոդվածների ժողովածու, Ե., 2023, էջ 21-28
  • Տ. Սահակ Բ. Մաշալեան պատրիարքի «Երկու ուխտաւոր» վեպի լեզուական հիմքերը, Համահայկական գիտաժողով, Ե., 2023, էջ 112-121
  • On certain linguistic aspects of letter writing of the new period, «Լեզու և լեզվաբանություն», (2) 27, Ե., 2022, էջ 8-16
  • Գրական նամականի. կառուցվածք և լեզու, «Հայագիտական հանդես» 5 (59), Ե., 2022, էջ 4-13
  • Գեղարվեստական վավերագրության ժանրը և մի քանի առանձնահատկություններ, «Պատմություն և քաղաքականություն», 3(20), Ե., 2022, էջ 47-56
  • Նաղաշ Հովնաթանի տաղերի գրաբարյան բառաշերտը, Հոդվածների ժողովածու, Ե., 2022, էջ 25-31
  • Հայրապատումի մոդելը խորհրդահայ ինքնակենսագրական վեպում, Միջազգային գիտաժողով, Ե., 2022, էջ 107-113
  • Ավետիք Իսահակյան բնորդը հուշագրության էջերում, «Ավետիք Իսահակյան-145», Ե., 2021, էջ 85-94
  • Հայոց լեզվի խոսքի մասերի առաջնահերթ գործածության բառերը, Կոլեկտիվ մենագրություն, Ե., 2021, էջ 102-116 (համահեղինակ՝ Լ. Մուրադյան)
  • Հուշագրական երկերում հեղինակային բառամեկնությունների հարցեր, Միջազգային գիտաժողով, Ե., 2021, էջ 12-17
  • Նիկողայոս Ադոնցը մաշտոցյան գրերի գնահատող, Հոդվածների ժողովածու, Ե., 2021, էջ 25-32
  • Արևելահայ գեղարվեստական վավերագրության լեզուն (19-րդ դ. 60-ական – 21-րդ դ. 10-ական թթ.), գիրք Բ., Ե., 2021, 192 էջ
  • «Իմ ուսուցիչներս» հուշագրության լեզվաոճական հիմքերը, Միջազգային գիտաժողով, Ե., 2021, էջ 64-71
  • Հ. Ղևոնդ Ալիշան-Խրիմեան Հայրիկ. հուշային զուգահեռներ, «Բազմավեպ», Վենետիկ-Ս. Ղազար, 2020, էջ 169-181 (համահեղինակ՝ Եվ. Մնացականյան)
  • Հովհաննես Թումանյան բնորդը գեղարվեստական վավերագրության էջերում, Հոբելյանական գիտաժողով, Ե., 2020, էջ 425-431
  • Գեղարվեստավավերագրական բնագրերի բառապաշարի բառակազմական կաղապարները, «Լեզու և լեզվաբանություն», հմ. 2, 2020, էջ 46-61
  • Հուշագրական բնագրի լեզվամտածական դրսևորումները, Գ. Ջահուկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով, Ե., 2020, էջ 53-64
  • Ղևոնդ Ալիշան-Խրիմյան Հայրիկ. կառուցվածք և լեզու, ԵՊՀ, 2020, էջ 174-190
  • Բայի կիրառության առանձնահատկությունները արևելահայ գեղարվեստական վավերագրության լեզվում, «Հայագիտական հանդես», (1) 46, Ե., 2020, էջ 3-16
  • Ղևոնդ Ալիշան բնորդը գեղարվեստական վավերագրության բնագրերում, Հոդվածների ժողովածու, Ե., 2020, էջ 39-47
  • 20-րդ դարի երեք մեծ հասակակիցներ. Վազգեն Ա. Պալճեան, Ուիլիամ Սարոյեան, Վիկտոր Համբարձումեան, Գիտաժողովի ժողովածու, Ե., 2020, էջ 28-34
  • Հուշագրության լեզվական քննության տերմինային համակարգը, Հանրապետական գիտաժողով, Ե., 2020, էջ 35-42
  • Արևելահայ գեղարվեստական վավերագրության լեզուն (19-րդ դ. 60-ական – 21-րդ դ. 10-ական թթ.), գիրք Ա., Ե., 2020, 264 էջ
  • Յովհաննէս Թումանեանը ժամանակակիցների յուշերում. կառուցուածք եւ լեզու, Միջազգային գիտաժողով, Երևան-Դսեղ-Թբիլիսի, 2020, էջ 98-110