Պատմական գիտությունների թեկնածու
«Հայ Եկեղեցու պատմության», «Հայ Եկեղեցու պատմության աղբյուրագիտության» դասախոս
2023 թ․ սեպտեմբերի 8-ին ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից «Հայոց պատմություն»-004 մասնագիտական խորհրդի միաձայն որոշմամբ շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի (Degree of Doctor of Philosophy (Ph.D) in History) աստիճան: Ատենախոսությունը պաշտպանության է ներկայացվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ․գ․դ․ պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի գիտական ղեկավարության ներքո։ Ատենախոսությունը կրում է «Հայոց Եկեղեցին ԺԶ-ԺԷ դարերի հայ ազատագրական պայքարում» խորագիրը։
Հեղինակ
է շուրջ 50 գիտական եւ ճանաչողական բնույթի հոդվածների։ Աշխատասիրել, կազմել, հրատարակել
եւ խմբագրել է շուրջ 30 անուն գիրք եւ ուսումնասիրություն։ Հեղինակ է համացանցային
շուրջ 25 հրապարակախոսական հոդվածների։ Ունի մեկ մենագրություն։
