Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն:
ՔՊԼ ընդունվել կարող են մինչև 35 տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, որոնք զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Ընդունելության համար դիմորդները մասնակցում են հարցազրույցի հետևյալ նյութերի շուրջ.
Ուսման ընթացքում սաներին հատկացվում է կրթաթոշակ:
Դիմումի հայտաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է այցելել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն:
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
– Դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),
– Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
– Կնոջ համաձայնությունը (ամուսնացյալի դեպքում),
– Երաշխավորագիր թեմի առաջնորդից,
– Բարձրագույն կրթությունը հաստատող վկայական (բնօրինակը),
– Բժշկական վավերացման տեղեկանք,
– Տեղեկանք բնակավայրից,
– Մկրտության վկայական,
– Ինքնակենսագրություն,
– Անձնագրի պատճեն,
– 2 լուսանկար (3x 4):
Փաստաթղթերն անձամբ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն: Մանրամասների համար կարող եք դիմել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն: Դիմումներն ընդունվում են օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-15:00:
Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան։
Հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-322։
Էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com։
