Քահանայից լսարանում կարող են սովորել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Այստեղ կրությունը եռամյա է։ Այդ երեք տարիների ընթացքում ուսանողին փոխանցվում են այն գիտելիքները, որոնք նրանք պիտի ստանային ճեմարանի վեց տարիների ընթացքում՝ խտացված կարգով։
Այստեղ նույնպես դասավանդում են Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի դասախոսները։ Ուսանողները ստանում են կրթություն թե՛ հայագիտական, թե՛ աստվածաբանական ուղղություններով։
Նպատակ ունենալով դառնալ հոգևորական, այդ երեք տարիների ընթացքում ուսանողը ստանում է բավարար գիտելիքներ, որոնք հետագայում զարգացնելով պիտի կարողանա դառնալ Աստծո խոսքի քարոզիչը՝ Քրիստոսի լույսը բերելով մարդկանց։
Առօրյան շատ նման է ճեմարանին՝ ժամերգություն, դասեր, սերտողություն։ Դասերն անցկացվում են երկուշաբթիից շաբաթ։ Կրթությունը գիշերօթիկ է։ Ուսանողները ապրում են ճեմարանում, սակայն շաբաթ օրվա դասերից հետո հնարավորություն ունեն տուն գնալու և կիրակի վերադառնալու։
Դասավանդվող առարկաներն են՝
Քահանայիս լսարանը գործում է ճեմարանի հիմնադրման օրվանից և այս տարիների ընթացքում իր օջախում կրթել, պատրաստել և տվել է Հայ եկեղեցուն տասնյակ հոգևորականների՝ թե՛ կուսակրոն, և թե՛ ամուսնացյալ։
