ՀԹԸ

Հայրական մշտական հոգածության ներքո պիտի պահենք ուսումնակրթական գործընթացների կազմակերպումը»

43531104_1952549521489887_290622664345649152_n
սուրբ-գրքի-ընթերցանություն
DAV1848

Ասպիրանտուրա

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Թրբանճյան Ընծայարան» ավագ դպրոց կարող են դիմել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների մինչև 17 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր ավարտել են հիմնական դպրոցը կամ փոխադրվել են ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարաններ ու զավակն են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

 Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ 

  • դիմում ընծայարանի տեսչի անունով (լրացվում է տեղում),
  • Հիմնական դպրոցի  կրթության վկայական (բնօրինակը),
  • տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հոգևոր հովվից,
  • բժշկական վավերացման տեղեկանք,
  • բնութագիր (դպրոցի տնօրենից),
  • տեղեկանք բնակավայրից,
  • մկրտության վկայական,
  • ինքնակենսագրություն,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն,
  • 2 լուսանկար (3×4):

 Դիմումներն ընդունվում են մայիսի 25-ից մինչև օգոստոսի 11-ը՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-16:00: Հասցե՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան: Հեռախոս՝ ‪+374 33 766717‬‬ Էլ-փոստ։ harichavanq@mail.ru