ԳՀՃ

Հայրական մշտական հոգածության ներքո պիտի պահենք ուսումնակրթական գործընթացների կազմակերպումը»

43531104_1952549521489887_290622664345649152_n
սուրբ-գրքի-ընթերցանություն
DAV1848

ԳՀՃ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելություն: Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 22 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Գևորգյան Հոգևոր Ճեմարանում 2025-2026 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետևյալ առարկանների քննությամբ․
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ (Գրավոր)

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ(Բանավոր)

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)

Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ.
• Սուրբ Գրքի իմացություն,

• Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,

• Եկեղեցական փորձառություն,

• Ինքնաարտահայտվելու կարողություն,

• Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),

• Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):

Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
-դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),

-միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը),

-զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),

-երաշխավորագիր թեմակալ առաջնորդից,

-բժշկական վավերացման տեղեկանք,

-բնութագիր (դպրոցի տնօրենից),

-տեղեկանք բնակավայրից,

-մկրտության վկայական,

-ինքնակենսագրություն,

-անձնագրի պատճեն,

-2 լուսանկար (3×4): Դիմումներն ընդունվում են ապրիլի 30-ից մինչև օգոստոսի 20-ը՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-15:00: Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-322 էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com