Այսօր՝ մարտի 10-ին, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց էր այցելել ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ և ԳՀՃ նախկին տեսուչ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրն իր մտորումներով կիսվեց ճեմարանականների հետ, խոսեց առաքելության կարևորության մասին, պատգամեց ունկնդիր լինել աստվածային ձայնին և հավատարիմ մնալ տիրավանդ կոչմանը:
Հանդիպման ավարտին սաներն իրենց հարցերն ուղղեցին Սրբազան Հորը՝ ստանալով սպառիչ պատասխաններ: